Posts

Posts uit december, 2016 tonen

Ո՞ւմ են այցելում հրեշտակները…

Ո՞ւմ են այցելում հրեշտակները… Մարիան խոհանոցում կատոֆիլ էր մաքրում: Թույլ լսվում էր ժամացույցի թկթկոցը, փոքրիկ մահճակալի վրա խաղաղ ֆսֆսացնում էր դժվարությամբ քուն մտած դստրիկը: Մարիայի հոգում անսպասելի մի ձայն լսվեց. Վերցրո՛ւ երեխային: Նա ըմբոստացավ այդպիսի ներքին հրամանի դեմ: Սա ի՞նչ գայթակղություն է: Ինչո՞ւ երեխային անհանգստացնեմ: Ամենատաք տեղն էլ այստեղ` վառարանի կողքին է: Մաքրելով կարտոֆիլը` այն դրեց եփվելու: Եվ գնաց սենյակ, որտեղ շարունակեց իր կիսատ թողած գործը` կիսագուլպա գործելը: Սկսեց ցածրաձայն երգել տատիկի սիրած երգը… Ցածրիկ սենյակում լույս է վառվում աղոտ, Աղջիկը` թել է մանում պատուհանի մոտ… Եվ նորից լսեց, արդեն ավելի համառ, մի ձայն. «Վերցրո՛ւ երեխային»: Մայրը տագնապեց: Բառերը լսվում էին հստակ, պարզ և հրամայաբար: Ամուսինը չէր, ոչ էլ հարևանները, ոչ էլ իր սեփական մտքերն էին: Բառերը ինչ-որ անծանոթի էին պատկանում: -Ի՞նչ է պատահել ինձ, աչքի՞ս է երևում, ինչ է,- մտածեց նա: Վախի զգացումը անընդհատ ուժգնանում էր և ասես խոյացած ալիք` սկսեց խռովել կնոջ հոգին: Եվ հանկարծ այդ բառե...

Թող աշխարհում հնչե՜ն զանգեր զանազան, զանգը միայն Աստծո՛ տանն է սազական…

Օր չորեքշաբթի. Պահք. 2016թ ից հաշված օրեն են մնացել… Եկեղեցու զանգերը նրա համար են, որ արթնացնեն մեր քնած սրտերն ու մտքերը: Հիշեցնեն մեզ մեր հոգևոր պարտականությունները: Վերհիշել տան պատվիրանը, որ ասում է` «Հիշիր և սուրբ պահիր»… Եկեղեցու զանգերն են, որ մեզ կանչում են դեպի փրկություն: Կիրակի` Պատարագի ժամանակ հայտարարվեց, որ Դեկտեմբերի 31- ի գիշերը Առաքելական բոլոր Եկեղեցիներում` ժամը`12:00 ին կլինի ընդհանրական աղոթք և նռան օրհնություն, այնուհետև օրհնված նուռը կբաժանվի ներկա հավատացյալներին: Օգտվենք այս բացառիկ հնարավորությունից, Նոր Տարին դիմավորենք Աստծո տանը աղոթքով, բերելով օրհնված նուռը մեր տուն այն հույսով ու խորհրդով, որ օրհնված կլինի մեր 365 օրերը, ըստ նռան հատիկների թվի, իսկ մենք պարսպված կլինենք մեր փրկության տապանում: Նոր տարին ընտանեկան տոն է: Ուրեմն հարկ է, որ ընտանիքի անդամները հավաքվեն մի հարկի տակ: Չափազանց հաճելի է, երբ հավաքվում է ամբողջ ընտանիքը, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հնչում, վերհիշում ենք տոնակատարության առիթ հանդիսացող իրադարձությունները: Եկ...

«Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել»։ Հովհ.9:4

Մարդիկ սովորաբար ուրախ դեմքերով դիմում են միմյանց «Շնորհավոր Նոր Տարի» մաղթելու: Այդ ուրախությունը իր արտաքին կողմերով հաճախ չափազանցության է հասնում` կեր ու խում, աղաղակ փողոցների վրա, մինչև իսկ անկարգություններ, որ բարոյական աչքի և ականջի համար անախորժ կարող է լինել: Բայց այդպես չէ այն մարդկանց համար, որոնք կյանքին լրջությամբ են նայում, որոնց ուսերի վրա սրբազան ու վեհ կոչումն է ծանրանում ծառայելու ժողովրդին, ծառայելու հավիտենական գաղափարին: Նոր տարվա օրը ուրախության և զվարճության օր չէ, այլ մի սրբազան ու նվիրական վայրկյան, երբ մեր հոգու բոլոր զորությունները լարած պետք է բաժանվենք հին տարուց և նորի մեջ մտնենք. Քրիստոնյայի համար նոր տարվա օրը աղոթքի և հոգևոր հաշվետվության օր է Աստծո և խղճի առջաջ: Անհատը պետք է հաշիվ տա Աստծո և իր խղճի առաջ, թե ինչ է ձեռք բերել անցած տարվա մեջ, որ մնայուն է` և ոչ այնպես անցավոր, ինչպես հին տարին էր: Մենք իրավունք ունենք ուրախանալու միայն այն դեպքում, երբ մեր հոգու հաշվեմատյանները ուղիղ են, երբ անցավոր ժամանակի մեջ այնպիսի բարիք ենք ձեռք բերել, որ մեզ...

Ա օր. պահք Սուրբ Ծննդյան.

Ա օր. պահք Սուրբ Ծննդյան. Տե՜ր Աստված գթա և ողորմի՜ր քո ժողովրդին. Զորացրո՜ւ նրանց կամքը, ովքեր այսօր մտան պահքի նեղ դռնով  Քո Սուրբ Ծնունդը արժևորելով: Ողորմի՜ր և օգնիր նրանց վերացնել հոգու և մարմնի տկարությունները, մաքուր հոգով և ուրախ սրտով դիմավորելու փոխված տարին` փոխված սրտերով: Օրհնի՜ր և օգնի՜ր մեզ Տե՜ր, որ 2017 թվականին շտկենք մեր ամենամեծ սխալը` այն է`օգնություն սպասել սխալ տեղից: Օգնիր հասկանալ, որ մեր միակ օգնությունը Քեզնից է գալիս, և չի վնասում մեր կյանքը, այլ` փրկում է չարից: Իմաստություն և գիտություն տուր նրանց, ովքեր կամա թե ակամա  չկարողացան պահել Սուրբ Ծննդյան պահքը: Լուսավորիր նրանց մտքերը, թող գալիք տարում նրանք էլ իրենց կյանքը անուշացնեն պահքի աղով, և հանուն Քո Սուրբ Ծննդի ընտրեն պահքի հզոր պարիսպը: Տե՜ր Հիսուս Քրիստոս, օգնի՜ր և օրհնիր մեզ արժանավայել դիմավորելու  Քո Սուրբ Ծնունդը, որ եկար վճարելու մեր փոխարեն, որ պարտք չէիր: Տո՜ւր մեզ իմաստություն, որպեսզի առավել կարևորենք մե ՛ր փոխվելը,  տարին փոխվելիս, և մեր կյանքի բոլոր օրերին գոհություն...

Բ օր. պահք Սուրբ Ծննդյան

Բ օր. պահք Սուրբ Ծննդյան Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու Քեզ իմ փառաբանութեամբ։ Սաղմոս 56:8   Դիմավորենք Ամանորը Աստծո տանը` Եկեղեցում, մեր Տիրոջ հետ… Շամպայնի բաժակների ղողանջը փոխարինենք Եկեղեցու զանգերի ղողանջով… Ջանանք, որ 2017թ մենք էլ նռան խորհրդով միաբանվենք նրա հատիկների պես ամուր կևեղի մեջ, որ է մեր եկեղեցին: Ամրանանք մեր հավատքի մեջ, որ ամուր լինի մեր ընտանիքը, Եկեղեցին և մեր Հայրենիքը: Անսասան լինեն մեր սահմանները:   Փառք Աստծուն, որ տարին ավարտվեց խաղաղությամբ մեր երկրի համար: Փառք Աստծուն, որ անսասան մնաց մեր Եկեղեցին ու մեր հավատքը: Փառք Աստծուն եկեղեցին լեցուն պահող հոգևորականների համար: Փառք Աստծուն, որ մենք չունեցանք հալածանք քրիստոնեության համար: Փառք Աստծուն բոլոր հոգևոր նկարագրի տեր մարդկանց, ազնիվ ղեկավարների և աշխարհականների համար: Աղոթք և խունկ մեր սիրելի քաջ նահատակ զինվորների անմահ հիշատակին և Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ծնողներին ու հարազատներին:   Իմ սրտում, մտքում, և աղոթքներում են այն մարդի...

Բ օր. պահք Սուրբ Ծննդյան

Բ օր. պահք Սուրբ Ծննդյան

فَهَا أَنَا أُبَشِّرُكُمْ بِفَرَحٍ عَظِيمٍ يَكُونُ لِجَمِيعِ الشَّعْبِ...

Afbeelding

Տէրունական աղօթքը Մաս6 «Եղիցի կամք քո»

Afbeelding

Տէրունական աղօթքը Մաս5 «Եկեսցէ Արքայութիւն քո»

Afbeelding

«Նոր Ակնոցներ».

Afbeelding

Տէրունական աղօթքը Մաս 4

Afbeelding

«Տէրունական աղօթքը» Մաս2

Afbeelding

«Ազգ, իշխանութիւն, պետութիւն»։ «Ու՞ր է հայ եկեղեցին»

Afbeelding

Տէրունական աղօթքը Մաս 3 "ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ" - Lord's Prayer Part 3

Afbeelding

Ի՞նչ, Ինչպէ՞ս և ե՞րբ աղօթել - when, where and how to pray???

Afbeelding

What happens after death - Inch ge badahi mahen yedk - Ւ՞նչ կը պատահի մա...

Afbeelding

God's will and human will - Asduco gamkn u martun gamke - Աստուծոյ կամքն...

Afbeelding

Pag trnere - Closed doors - ՓԱԿ ԴՌՆԵՐԸ

Afbeelding

Souryo iravijage - the situation in syria - Սուրիոյ իրավիճակը և հայ ժողո...

Afbeelding

Asduco lroutyune - The silent Of God - Աստուծո լռութիւնը Live stream Արմ...

Afbeelding

How long to keep shut for injustice - Inchkan lrel - ԻՆՉՔԱ՞Ն ԼՌԵԼ ԱՆԱՐԴԱ...

Afbeelding

The power of Jesus Chris - Քրիստոսի իշխանութիւնը մեր կեանքին մէջ

Afbeelding

Where is God - «ՈՒ՞Ր Է ԱՍՏՈՒԱԾ» Մաս 2

Afbeelding

فَهَا أَنَا أُبَشِّرُكُمْ بِفَرَحٍ عَظِيمٍ يَكُونُ لِجَمِيعِ الشَّعْبِ...

Afbeelding
https://www.youtube.com/watch?v=9o6Vi9ZLj9k