Ո՞ւմ են այցելում հրեշտակները…
Ո՞ւմ են այցելում հրեշտակները… Մարիան խոհանոցում կատոֆիլ էր մաքրում: Թույլ լսվում էր ժամացույցի թկթկոցը, փոքրիկ մահճակալի վրա խաղաղ ֆսֆսացնում էր դժվարությամբ քուն մտած դստրիկը: Մարիայի հոգում անսպասելի մի ձայն լսվեց. Վերցրո՛ւ երեխային: Նա ըմբոստացավ այդպիսի ներքին հրամանի դեմ: Սա ի՞նչ գայթակղություն է: Ինչո՞ւ երեխային անհանգստացնեմ: Ամենատաք տեղն էլ այստեղ` վառարանի կողքին է: Մաքրելով կարտոֆիլը` այն դրեց եփվելու: Եվ գնաց սենյակ, որտեղ շարունակեց իր կիսատ թողած գործը` կիսագուլպա գործելը: Սկսեց ցածրաձայն երգել տատիկի սիրած երգը… Ցածրիկ սենյակում լույս է վառվում աղոտ, Աղջիկը` թել է մանում պատուհանի մոտ… Եվ նորից լսեց, արդեն ավելի համառ, մի ձայն. «Վերցրո՛ւ երեխային»: Մայրը տագնապեց: Բառերը լսվում էին հստակ, պարզ և հրամայաբար: Ամուսինը չէր, ոչ էլ հարևանները, ոչ էլ իր սեփական մտքերն էին: Բառերը ինչ-որ անծանոթի էին պատկանում: -Ի՞նչ է պատահել ինձ, աչքի՞ս է երևում, ինչ է,- մտածեց նա: Վախի զգացումը անընդհատ ուժգնանում էր և ասես խոյացած ալիք` սկսեց խռովել կնոջ հոգին: Եվ հանկարծ այդ բառե...